Պահանջում եմ վերացնել մեր քաղաքում երթևեկության համար ստեղծված արհեստական խոչընդոտները և ապահովել ազատ տեղաշարժի իրավունքը․Վահագն Գևորգյան
Վահագն Գևորգյանն ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Դիմում եմ ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia ոստիկանությանը. Հաշվի առնելով ծիծեռնակաբերդի խճուղու ճանապարհահատվածի փլուզումը և բողոքի ակցիաներ անցկացնող մի խումբ մարդկանց կողմից, շուրջ մեկ ամիս, Բաղրամյան-Մոսկովյան և Սայաթ-Նովա-Մաշտոցի պողոտա խաչմերուկների արգելափակումը` Երևան քաղաքի երթևեկությունը երևանցիների և քաղաքի հյուրերի համար դարձել է անտանելի։ Ուստի, որպես Երևան քաղաքի բնակիչ, խնդրում և պահանջում եմ վերացնել մեր քաղաքում երթևեկության համար ստեղծված արհեստական խոչընդոտները և ապահովել ազատ տեղաշարժի իրավունքը քաղաքի բնակիչների և հյուրերի համար։
Կարծիքներ