Ռուբեն Սանամյանը վաղը կպարգևատրվի Հայաստանի Ազգային հերոսի կոչումով
Հայաստանի նախագահի օգոստոսի 18-ի հրամանագրով, վարչապետի միջնորդությամբ, կապիտան Ռուբեն Սանամյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Հայաստանի Ազգային հերոսի բարձրագույն կոչմանը:
«Կապիտան Սանամյանը, որպես սպա և հրամանատար, հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերել է բացառիկ արիություն, անձնուրացություն և խիզախություն», - ասված է նախագահականի հաղորդագրությունում:
Freenews.am-ին հայտնի դարձավ, որ Հայաստանի Ազգային հերոսի պարգևատրման արարողությունը տեղի կունենա վաղը: Արարողության վայրն ու ժամը դեռևս հստակ որոշված չէ, լրատվամիջոցները ներկա գտնվել և լուսաբանել չեն կարող, բաց կապուղիով հեռարձակում կիրականացնի Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը:
Կարծիքներ