Մարտի 1-ի գործով դատախազը՝ ՔԿ նախագահի խորհրդական

Մարտի 1-ի գործով դատախազը՝ ՔԿ նախագահի խորհրդական

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական:

Գևորգ Բաղդասարյանը 2018-2020թթ. եղել է Երևան քաղաքի դատախազ, ապա 2020-2023թթ. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ։ Նա Ռոբերտ Քոչարյանի և մարտի 1-ի գործով մեղադրող դատախազներից մեկն էր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում