Բորիս Ջոնսոնը մերժել է Հունաստանին վերադարձնել Պարթենոնի մարմարե քանդակները (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը մերժել է Հունաստանի իշխանությունների` Պարթենոնի մարմարե քանդակները երկրին վերադարձնելու կոչը՝ պատճառաբանելով, որ 2500 տարվա պատմություն ունեցող մշակութային գանձերը «օրինականորեն պատկանում են Բրիտանական թանգարանի հոգաբարձուներին», հայտնում է Greek City Times–ը:
«Ես հասկանում եմ այդ հարցի վերաբերյալ հույն ժողովրդի և վարչապետ Միցոտակիսի զգացմունքները», - ասել է Ջոնսոնը՝ վարչապետ դառնալուց ի վեր այդ հարցի վերաբերյալ իր առաջին հանրային մեկնաբանություններում, երբ հարցազրույց է տվել հունական Ta Nea օրաթերթին:
«Միացյալ Թագավորության կառավարությունը հստակ դիրքորոշում ունի քանդակների նկատմամբ, դրանք օրինական կերպով ձեռք են բերվել լորդ Էլգինի կողմից՝ համաձայն այդ ժամանակվա գործող օրենքների և դրանց ձեռքբերումից ի վեր օրինականորեն պատկանում են Բրիտանական թանգարանի հոգաբարձուներին», - հավելել է նա:
Կարծիքներ