Հանրապետության հրապարակում հանրահավաքի ավարտին Նիկոլ Փաշինյանին «պողպատե մանդատ» հանձնեցին

Հանրապետության հրապարակում հանրահավաքի ավարտին Նիկոլ Փաշինյանին «պողպատե մանդատ» հանձնեցին

Հանրապետության հրապարակում այսօր հրավիրված հանրահավաքի ավարտին ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին հանձնվեց խորհրդանշական «պողպատե մանդատ»: Խորհրդանշական մանդատը Փաշինյանին հանձնեց հանրահավաքի մասնակիցներից մեկը:

«Նի-կոլ», «Նի-կոլ» վանկարկումների ներքո վերցնելով Սահմանադրության տեսք ունեցող նվերը՝ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Այո, արդեն խոսել ենք այն մասին, որ այս մանդատը արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատվում է ժողովորդի կամքով օրենքի եւ իրավունքի դիկտատուրա եւ այս մանդատը մենք իրացնելու ենք լիարժեք: 

Այո՛, էս մանդատի մեջ մուրճ էլ կա, էս մանդատի մեջ սուր էլ կա, էս մանդատի մեջ բահ էլ կա, էս մանդատի մեջ ամեն ինչ կա՝ ինչ անհրաժեշտ է ազատ, երջանիկ, հզոր Հայաստան կառուցելու համար: Եվ շնորհակալ ենք ձեզ՝ այս մանդատը մեզ շնորհելու համար, եւ հավատացեք, մենք այն անմնացորդ կծառայեցնենք ձեզ՝ ՀՀ քաղաքացուն եւ ժողովրդին,  Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում