Պառավաքարի եկեղեցու Հիսուս Քրիստոսի արձանն ադրբեջանցիները չեն գողացել․ ՆԳՆ-ն հորդորել է չճշտված տեղեկություններ չտարածել
Տավուշի մարզի Պառավաքար գյուղի եկեղեցուց ադրբեջանցիների կողմից Հիսուս Քրիստոսի արձանը գողանալու վերաբերյալ լուրերն իրականությանը չեն համապատասխանում։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանն ասել է ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նշված եկեղեցուց Հիսուս Քրիտսոստի քանդակը չեն գողացել։ Այն հայտնաբերվել է գետնին՝ կոտրված վիճակում։
«Կոչ ենք անում չհրապարակել չճշտված տեղեկություններ»,- ասել է Սարգսյանը։
Կարծիքներ