Իսրայելն արգելել է այցելությունները աֆրիկյան մի քանի երկրներ՝ նոր շտամի պատճառով

Իսրայելն արգելել է այցելությունները աֆրիկյան մի քանի երկրներ՝ նոր շտամի պատճառով

Իսրայելը Հարավային Աֆրիկան ​​և աֆրիկյան վեց այլ երկրներ ավելացրել է ցանկում, ուր արգելված է այցելել՝ տարածաշրջանում նոր տեսակի կորոնավիրուսի B.1.1.529 շտամի հայտնաբերման պատճառով: Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետ Նաֆտալի Բենեթի գրասենյակը։

Գրասենյակը նշել է, որ այդ երկրներից Իսրայել վերադարձող բոլոր իսրայելցիները, ներառյալ երրորդ դեղաչափով պատվաստվածները, հյուրանոցներում յոթ օր կարանտին կանցնեն։ Կարանտինի դադարեցման պայմանը երկու PCR թեստավորման բացասական արդյունքն է։ Նրանք, ովքեր կհրաժարվեն թեստերից, 14 օր կմնան հյուրանոցում մեկուսացման մեջ։ Գրասենյակը նաև հայտնել է, որ Բենեթը հանձնարարել է ուսումնասիրել այդ երկրներից դեպի Իսրայել և Իսրայելից դեպի այդ երկրներ թռիչքների անհապաղ դադարեցման կամ Իսրայելում շտամի տարածումը կանխելու այլ մեթոդի կիրառման հարցը։

Հինգշաբթի օրը Հարավային Աֆրիկայի Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտը հաղորդել է, որ Հարավային Աֆրիկայում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամ՝ B.1.1.529, որն ունի մուտացիայի բարձր ունակություն: Ըստ հարավաֆրիկյան SABC ռադիոկայանի, շտամն առաջին անգամ հայտնաբերվել է վերջերս Բոտսվանայում: Բրիտանացի պրոֆեսոր Թիմ Փիքոքի խոսքով, ով ուսումնասիրել է նոր շտամը, B.1.1.529-ն ունի 32 մուտացիա կորոնավիրուսային սփայկի սպիտակուցային միացություններում, ինչը հեշտացնում է մարդու մարմնի բջիջների ներթափանցումը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում