SpaceX-ը ուղեծիր է արձակել Հարավային Կորեայի համար ռազմական Anasis-II արբանյակը
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի տիեզերակայանում ամերիկյան SpaceX ընկերության Falcon 9 հրթիռակիրը երկուշաբթի՝ տեղի ժամանակով 17:30-ին (երևանյան ժամով՝ 01:30), Հարավային Կորեայի ռազմական կարիքների համար կապի արբանյակի հետ արձակվել է: ТАСС-ի հաղորդմամբ՝ հրթիռակրի գործարկման հեռարձակումը ցուցադրվում է ընկերության կայքում:
Ավելի վաղ սպասվում էր, որ մեկնարկը տրվելու է հուլիսի 14-ին: Ընկերության փորձագետները արձակման նախորդ օրը հետաձգել էին գործողությունը: Նրանք հայտնել էին, որ անհրաժեշտ է Falcon 9-ի երկրորդ աստիճանի հավելյալ ստուգում իրականացնել:
Ծրագրվում է, որ Anasis-II սարքը նախատեսված ուղեծրում կհայտնվի արձակումից հետո 30 րոպեի ընթացքում: Հարավկորեական կողմի խնդրանքով՝ SpaceX-ը չի ցուցադրի արբանյակը:
Կարծիքներ