Պատվաստանյութի խթանիչ դեղաչափը բավարար չէ ճամփորդության թույլտվության համար. Անահիտ Ավանեսյան
Մարդիկ, ովքեր ճամփորդում են ՌԴ, Եվրոպա եւ ԱՄՆ, հաճախ ստանում են եւ Սպուտնիկ V, եւ ԱստրաԶենեկա կամ Մոդեռնա պատվաստանյութ՝ այդ երկրներ մուտք գործելու համար: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով, երկու պատվաստանյութերով պատվաստումը վնաս չի մարդու համար եւ խնդիր չի կարող առաջացնել: Իսկ միայն խթանիչ դեղաչափը բավարար չի ճամփորդության թույլտվության համար:
Ինչպես նշեց Ավանեսյանը, Հայաստանում գործում է խթանիչ պատվաստումների հատուկ սխեմա: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ պատվաստանյութի փոփոխությունը բարձրացնում է պատվաստման արդյունավետությունը, այդ իսկ պատճառով, պարտադիր չի խթանիչ դեղաչափը ստանալ նույն պատվաստանյութով, որով որ կատարվել են առաջին երկու դեղաչափերը:
Ավանեսյանը նշեց նաեւ, որ խթանիչ պատվաստումը պարտադիր դարձնելու խնդիր Հայաստանում դեռ չկա, բայց կարեւոր է, որ մարդիկ ստանան առաջին երկու դեղաչափերը՝ հանրային իմունիտետ ապահովելու համար: Իսկ հետագա քայլերը կախված կլինեն իրավիճակի զարգացումից:
Կարծիքներ