Մեծ Բրիտանիայի կառավարությունը գործադուլները զսպելու օրինագիծ է ներկայացրել խորհրդարան

Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը կոչված է սահմանափակելու հիմնական հանրային ծառայություններ մատուցող մասնագետների գործադուլի իրավունքը: Օրինագիծը երեքշաբթի օրը Համայնքների պալատ է ներկայացրել Մեծ Բրիտանիայի բիզնեսի, էներգետիկայի և արդյունաբերական ռազմավարության հարցերով պետքարտուղար Գրանթ Շապսը:
Կառավարության գաղափարն է պարտավորեցնել երկաթուղային աշխատողներին, բժիշկներին, ուսուցիչներին և հրշեջներին, նույնիսկ գործադուլների ժամանակ, բնակչությանը ծառայություններ մատուցել «նվազագույն անհրաժեշտ մակարդակով»։ Հակառակ դեպքում գործատուներն իրավունք կունենան դատի տալ գործադուլը նախաձեռնած մասնագիտական միավորումներին։
Առաջարկվող միջոցառումների ստույգ մանրամասները դեռ չեն բացահայտվել: Պատգամավորները մեկ շաբաթ ժամանակ կունենան օրինագծի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը նախապատրաստվելու համար։
Կարծիքներ