Ստոլտենբերգը չի ցանկանում Ուկրաինայում հրադադար հաստատել Ռուսաստանի պայմաններով

Ստոլտենբերգը չի ցանկանում Ուկրաինայում հրադադար հաստատել Ռուսաստանի պայմաններով

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը խոստովանել է, որ դաշինքը չի ձգտում Ուկրաինայում հրադադարի ռուսական պայմաններով. ըստ նրա, դա կլինի ազդանշան, որ ուժի կիրառումը հանգեցնում է քաղաքական նպատակների իրականացմանը։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին նոյեմբերի 8-ին Ստոլտենբերգը հայտնել է Շարմ էլ Շեյխում՝ կլիմայական համաժողովի շրջանակներում անցկացվող առցանց ֆորումի ժամանակ։
«Եթե Ուկրաինան հետևի Ռուսաստանի պահանջներին և ընդունի այն փաստը, որ Ռուսաստանը ներխուժել է, գրավել տարածքներ, կա շարունակական հարձակումների վտանգ: Սա աղետ կլինի Ուկրաինայի համար, բայց նաև վտանգ բոլորիս համար, քանի որ դա ազդանշան կուղարկի, որ ուժի կիրառումը թույլ է տալիս հասնել հարևան երկրների նկատմամբ վերահսկողություն ձեռք բերելու քաղաքական նպատակներին»,- ասել է Ստոլտենբերգը։
Գլխավոր քարտուղարը նաև հորդորել է չմոռանալ, որ պատերազմից առաջ Ռուսաստանը ենթադրաբար որոշակի հավակնություններով է հանդես եկել ոչ միայն Ուկրաինայի, այլ նաև ՆԱՏՕ-ի և դաշինքի երկրների հետ կապված։
«Նրանք ցանկանում էին, որ ՆԱՏՕ-ն փակի դռները, նրանք ցանկանում էին թույլ չտալ, որ Շվեդիան և Ֆինլանդիան դառնան դաշինքի անդամ: Ինչպես նաև նրանք ցանկանում էին, որ ՆԱՏՕ-ն դուրս բերի բոլոր ուժերը դաշինքի արևելյան հատվածից՝ ինչն անընդունելի է», - ասել է Յենս Ստոլտենբերգը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում