Լիբանանի խորհրդարանը հինգշաբթի օրը երկրի նոր նախագահ կընտրի
Լիբանանի խորհրդարանը սեպտեմբերի 29-ի նիստում պլանավորում Է նոր նախագահ ընտրել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է NBN հեռուստաալիքը:
«Ներկայացուցիչների պալատը նիստի Է հրավիրվում սեպտեմբերի 29-ին ժամը 11:00-ին (Երեւանի ժամանակով 12:00-ին)՝ հանրապետության նախագահի ընտրությունների համար»,-հեռուստաալիքը մեջբերում Է անում խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերիի ստորագրությամբ փաստաթղթից: 2016 թվականի հոկտեմբերից Լիբանանը գլխավորում Է 88-ամյա Միշել Աունը:
Քվորումի բացակայության նկատառումով այն ժամանակ խորհրդարանին հարկավոր էր առնվազն 45 նիստ՝ նախագահ ընտրելու համար:
Լիբանանի Ներկայացուցիչների պալատի (խորհրդարան) ընտրությունները տեղի են ունեցել մայիսի 15-ին սուր տնտեսական ճգնաժամի ֆոնին, ընտրություններին արդյունքներով՝ «Հըզբոլլահ» շիա շարժումը եւ նրա զինակիցները զրկվել են մեծամասնությունից:
Լիբանանն արդեն երկու տարուց ավելի գտնվում Է խորը ֆինանսա-տնտեսական ճգնաժամի մեջ, որն ուղեկցվում Է քաղաքական ու հասարակական լարվածությամբ:
Ճգնաժամի ֆոնին գործնականում լիովին կաթվածահար վիճակում Է հայտնվել բանկային համակարգը, ազգային արժույթը դոլարի նկատմամբ արժեզրկվել Է ավելի քան 20 անգամ: Արդյունքում բնակչության ավելի քան 70 տիոկոսը հայտնվել Է աղքատության շեմին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ