Հնդկաստանը կդառնա ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրման առանցքային կենտրոն

Հնդկաստանը կդառնա ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրման առանցքային կենտրոն

Հնդկաստանում կարտադրվի նույնքան պատվաստանյութ «Քովիդ-19»-ի դեմ, որքան Ռուսաստանում: «Կոմերսանտի» փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է «Ռուսական ուղիղ ներդրումներ» հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը:

Նրա խոսքով՝ երկրում պատվաստանյութի հաստատման հայտը կարող է ներկայացվել փետրվարին կամ մարտին:

«Հնդկաստանը մեզ համար առանցքային գործընկեր է, քանի որ գործնականում արտադրելու է նույնքան պատվաստանյութ, որքան և Ռուսաստանը: Մենք կարող ենք նույնիսկ «Սպուտնիկ V»-ն անվանել ռուս-հնդկական պատվաստանյութ, քանի որ մենք այնտեղ արտադրության գծով 5 գործընկերներ ունենք», ասել է Դմիտրիևը:

Հիշեցնենք, որ այսօր The Lancet միջազգային բժշկական շաբաթաթերթում հրապարակվել են ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի կլինիկական հետազոտությունների երրորդ փուլի արդյունքները, որոնց համաձայն՝ պատվաստանյութը 91.6 տոկոս արդյունավետություն է ցույց տվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում