Վաշինգտոնն ու Սեուլը կոչ են արել շուտափույթ կարգավորել իրավիճակը Ուկրաինայում

Վաշինգտոնն ու Սեուլը կոչ են արել շուտափույթ կարգավորել իրավիճակը Ուկրաինայում

ԱՄՆ-ի և Կորեայի Հանրապետության իշխանությունները հանդես են գալիս Ուկրաինայում իրավիճակի շուտափույթ կարգավորման և նրա տարածքում խաղաղության վերականգնման օգտին։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Պակ Չինը Պետդեպարտամենտում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«Քարտուղար Բլինկենը և ես վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ ակտիվացնել ջանքերը՝ հնարավորինս արագ դադարեցնելու պատերազմը և Ուկրաինայում խաղաղությունը վերականգնելու համար: Կորեան կանգնած է ԱՄՆ-ի և միջազգային հանրության կողքին՝ ընդդեմ Ռուսաստանի անօրինական գործողությունների», - ասել է նախարարը։ 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում