Պապիկյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքներին մասնակից պահեստազորայինների հետ

Պապիկյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքներին մասնակից պահեստազորայինների հետ

Օգոստոսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Լոռու և Արարատի մարզերում 25-օրյա վարժական հավաքներին մասնակցող պահեստազորայինների հետ։

Ինչպես հայտնել են նախարարությունից, պաշտպանական գերատեսչության ղեկավարը հետևել է վարժանքների ընթացքին, զրուցել հավաքների մասնակիցների հետ և պատասխանել նրանց հարցերին:

Այցի ավարտին Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել պատասխանատու կառույցների ղեկավարներին՝ վարժական հավաքները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար, ինչպես նաև պահեստազորայիններին՝ ցուցաբերած պատրաստակամության ու ծառայության համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում