Ռուսաստանն անթույլատրելի Է համարում Իսրայելի հարվածները Սիրիայի տարածքին
Սիրիայի տարածքին Իսրայելի հասցրած հարվածներն անթույլատրելի են: Այդ մասին ՌԴ նախագահի՝ Սիրիայի խնդրով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտեւը հայտարարել Է «Աստանայի» բանակցությունների սկզբում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Դե իհարկե, մենք կքննարկենք Իսրայելի կողմից Սիրիայի տարածքի գնդակոծությունների հաճախանալու հարցը: Կարծում ենք, որ դրա վրա նույնպես հարկավոր կլինի կենտրոնացնել ուշադրությունը: Դա անթույլատրելի Է»,-ասել Է Լավրենտեւը: Նա հիշեցրել Է, որ ավելի վաղ Դամասկոսի օդանավակայանին հասցված Իսրայելի հարվածների հետեւանքով վնասվել Է թռիչքավայրԷջքային գոտին, դա թույլ չի տալիս միջազգային չվերթներ ընդունել եւ ապահովել Սիրիա տարանցումն ու չվադարձը:
Լավրենտեւը հայտնել Է, որ բանակցությունների մասնակիցները նաեւ կքննարկեն Սիրիայում ԱՄՆ-ի ներկայության հարցը, որն զբաղվում Է «սիրիական ազգային սեփականության կողոպտմամբ», ինչին հարկավոր Է «արգելապատնեշ դնել»: Ղազախստանում հունիսի 15-16-ին անցկացվում են «Աստանայի» գործընթացի երաշխավոր երկրների (Ռուսաստան, Թուրքիա, Իրան)՝ Սիրիայի կարգավորմանը նվիրված բարձր մակարդակի բանակցություններ՝ Սիրիայի կառավարության եւ ընդդիմության, ինչպես նաեւ ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ