2021-2022 ուստարվանից կիրականացվեն նոր մասնագիտություններ
Աշխատաշուկայի պահանջներից ելնելով՝ 2021-2022 ուսումնական տարվանից մասնագիտական կրթության ոլորտում կիրականացվի նոր մասնագիտությունների ներդրման և փորձարկման գործընթաց:
Ըստ այդմ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են հետևյալ մասնագիտությունների որակավորման պետական կրթական չափորոշիչները՝
«Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» մասնագիտության «Անասնապահական ֆերմերային տնտեսության կազմակերպիչ»
«Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում» մասնագիտության «Բուսաբուծական ֆերմերային տնտեսության կազմակերպիչ»
«Էլեկտրամոբիլային տրանսպորտի տեխնիկական սպասարկում և նորոգում» մասնագիտության «Տեխնիկ՝ էլեկտրամոբիլների տեխնիկական սպասարկման և նորոգման»
«Կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժում և շահագործում» մասնագիտության «Տեխնիկ՝ կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժման և շահագործման»
«Ռոբոտաշինություն» մասնագիտության «Տեխնիկ՝ շարժվող ռոբոտների և սարքերի»:
Հրամանով սահմանվել է, որ վերոնշյալ որակավորման պետական կրթական չափորոշիչների փորձարկման նպատակով 2021-2022 ուսումնական տարվանից սկսած մեկ պարբերաշրջան դրանք կներդրվեն ոչ ավելի, քան երկու ուսումնական հաստատությունում:
Կարծիքներ