Instagram սոցիալական ցանցը մի շարք երկրներում խափանումներով է աշխատում

Մի շարք երկրներում Instagram սոցիալական ցանցը խափանումներով է աշխատում, ТАСС-ի փոխանցմամբ՝ տեղեկացնում է համացանցային ռեսուրսների սպասարկմամբ զբաղվող Downdetector ծառայությունը:
Սոցիալական ցանցի աշխատանքից հիմնականում դժգոհում են ԱՄՆ-ում, Արգենտինայում, Բրազիլիայում, Մեծ Բրիտանիայում և Ավստրալիայում, որոշակի խնդիրներ նկատվել են նաև Մոսկվայում:
Մեծ մասամբ Instagram-ի օգտատերերի մոտ խնդիրներ են առաջանում լրահոսին ծանոթանալիս (դեպքերի մոտ 92%-ը), 3%-ի մոտ՝ սոցիալական ցանց մուտք գործելիս, օգտատերերի 3%-ն էլ չի կարողանում սոցիալական ցանցի կայքը վերբեռնել:
Կարծիքներ