33 տարի անց «Միլանը» 4 գնդակ է խփում «Յուվենթուսի» դարպասն ու գերկամային հաղթանակ տանում
Ավարտվեց խելահեղ «Միլան»-«Յուվենթուս» հանդիպումը: 62-րդ րոպեի դրությամբ թուրինյան ակումբը հաղթում էր 2-0 հաշվով, սակայն 6 րոպեում «Միլանը» անհավանական քամբեք իրականացրեց՝ խփելով 3 գնդակ: 80-րդ րոպեին Ռեբիչը 4-րդ գնդակն ուղարկեց «Յուվեթտուսի» դարպասը:
«Միլանից» մինչ այդ աչքի էին ընկել Իբրան, դուբլ էր ձևակերպել փոխարինման մտած Լեաո Ռաֆայելը: Սարիի թիմիվ աչքի էին ընկել Ռաբիոն ու Ռոնալդուն:
«Միլանը» «Յուվեի» դարպասը 4 գնդակ վերջին անգամ ուղարկել էր 1987 թ-ին:
Առաջնության վերսկսումից հետո «Միլանը» 5 խաղից 4-ում հաղթել է, մեկում՝ խաղացել ոչ-ոքի: Այս հաղթանակից հետո Պիոլի թիմը 49 միավորով 5-րդն է, իսկ «Յուվենթուսը» 75 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Կարծիքներ