Ավստրիայի արտգործնախարարը վարակվել է կորոնավիրուսով
Ավստրիայի եվրոպական եւ արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը վարակվել Է կորոնավիրուսով: Հոկտեմբերի 17-ին այդ մասին հայտնել Է Ավստրիայի մամուլի գործակալությունը (ԱՄԳ)՝ վկայակոչելով քաղաքական գործչի մամուլի քարտուղարին:
Ինչպես նշել Է գործակալությունը, վիրուսի հարուցած հիվանդությունը նախարարի մոտ ընթանում Է անախտանիշ:
Հոկտեմբերի 14-ին Շալենբերգն այցելել Է նախարարների կաբիենտի նիստ, որի մասնակիցները եղել են պաշտպանական դիմակներով: Որպես նախազգուշական միջոց նրանք բոլորը կորոնավիրուսի թեստ կհանձնեն:
Նման կերպ են վարվել բոլորն, ովքեր մոտ շփման մեջ են եղել քաղաքական գործչի հետ: Շալենբերգի ներկայացուցիչը ենթադրություն Է հայտնել, թե նախարարը կարող Էր վարակվել հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում Եվրամիության արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ