Վրաստանի խորհրդարանը բանաձև է ընդունել Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին ինտեգրվելու մասին
Վրաստանի խորհրդարանը հավանություն է տվել «Արտաքին քաղաքականության մասին» բանաձևին, որում հիմնական նպատակներն են երկրի անդամակցությունը ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը: Այս մասին հաղորդում է Sputnik Georgia-ն:
Ներկայացված տվյալների համաձայն, բանաձևի այս դրույթները երկրի իշխանությունների համար այլընտրանք չունեն:
«Վրաստանի համար առաջնահերթությունները ռազմավարական գործընկերությունն են Թուրքիայի և Ադրբեջանի հետ և Հայաստանի հետ բարիդրացիական և բարեկամական հարաբերությունների ամրապնդումը, ինչպես նաև Ռումինիայի, Բուլղարիայի և Ուկրաինայի հետ հարաբերություններում ռազմավարական ներուժի առավելագույն կիրառումը», – նունպես ասվում է փաստաթղթում:
Կարծիքներ