Բեռլինում հրաձգություն է տեղի ունեցել. երեք մարդ ծանր վիրավորվել է

Բեռլինում հրաձգություն է տեղի ունեցել. երեք մարդ ծանր վիրավորվել է

Երեք մարդ է վիրավորվել շաբաթ վաղ առավոտյան Բեռլինում տեղի ունեցած հրաձգության արդյունքում, հայտնում է Reuters-ը` վկայակոչելով տեղի հրշեջ ծառայությանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունը հաստատել է այս տեղեկությունը` հայտնելով, որ միջադեպը տեղի է ունեցել Կրուզբերգի տարածքում` մի քանի անձանց մասնակցությամբ:

Twitter-ում Բեռլինի հրշեջ ծառայությունը հաղորդել է, որ հրաձգության արդյունքում երեք մարդ ծանր վիրավորվել է եւ հոսպիտալացվել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում