Նեպոմնյաշչին` հավակնորդների մրցաշարի հաղթող
Ռուսաստանցի գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին դարձել է Մադրիդում ընթացող հավակնորդների մրցաշարի հաղթող, գրում է armsport.am֊ը։
13-րդ տուրում ռուսաստանցին սպիտակ խաղաքարերով խաղաց հունգարացի Ռիչարդ Ռապորտի հետ, ինչը նրան թույլ տվեց ժամանակից շուտ զբաղեցնել 1-ին տեղը։
Նրա առավելությունը մոտակա հետապնդողներ չինացի Դին Լիրենի և ամերիկացի Հիկարու Նակամուրայի նկատմամբ մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ 2,5 միավոր է:
2023 թվականին շախմատային թագի համար մրցախաղում Նեպոմնյաշչին կխաղա աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ։
Կարծիքներ