Թուրքիայում հայտարարել են հինգ ռուսաստանցիների ձերբակալելու մասին

Թուրքիայում հայտարարել են հինգ ռուսաստանցիների ձերբակալելու մասին

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը փետրվարի 17-ին հաղորդել Է երկրի հարավում հինգ ռուսաստանցիների ձերբակալելու մասին, որոնք փորձում Էին անօրինականորեն երկիր տեղափոխվել Սիրիայից. ձերբակալվածներից մեկը հետախուզման մեջ Է գտնվում «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությանը մասնակից լինելու պատճառով:

«Հաթայի նահանգի Նառլիջի շրջանում թուրք-սիրիական սահմանին Սիրիայից Թուրքիա անօրինական անցնելու փորձ կատարելիս ձերբակալվել Է վեց մարդ, նրանցից հինգը Ռուսաստանի քաղաքացիներ են, այդ թվում մի կին, որն ավելի վաղ փնտրվում Էր ԻՊ-ին անդամակցության կապակցությամբ, իսկ մեկը Լիբիայի քաղաքացի Է»,-ասվում Է գերատեսչության հաղորդագրության մեջ: «Իսլամական պետությունը» կազմավորվել Է 2006 թվականին մի շարք ահաբեկչական խմբավորումների միավորման ճանապարհով: Մինչեւ 2013 թվականը խմբավորումը պատկանում Էր շարքային սուննի ինքնավար զինված կազմավորումների թվին եւ չորս հազարից ավելի մարդ չուներ: Խմբավորումը լայն ճանաչում Է ստացել 2014 թվականի ամռանը, երբ զինյալները լայնամասշտաբ հարձակում սկսեցին Իրաքի հյուսիսային եւ արեւմտյան շրջանների վրա: ԻՊ-ն առավել մեծ ուժ հավաքեց Սիրիայի տարածքում իրականացված գործողությունների ժամանակ, որտեղ կռվում Էր կառավարական ուժերի դեմ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում