Լեհ-բելառուսական սահմանին սիրիացի միգրանտների 1-ամյա երեխա է մահացել

Լեհ-բելառուսական սահմանին սիրիացի միգրանտների 1-ամյա երեխա է մահացել

Սիրիացի միգրանտների մեկ տարեկան երեխան մահացել է լեհ-բելառուսական սահմանի անտառում: Այս մասին հինգշաբթի Twitter-ում հայտնել է «Միջազգային օգնության լեհական կենտրոն» հիմնադրամը, գրում է ՏԱՍՍ-ը:

Ընտանիքն անտառում մնացել է 1,5 ամիս. նրանց հետ եղել է ևս մի տղամարդ: 

«Երիտասարդը որովայնի ուժեղ ցավեր ուներ, քաղցած ու ջրազրկված էր, բացի նրանից օգնության կարիք ուներ սիրիացի ամուսնական զույգ: Ամուսնու ձեռքին կտրած-ծակած վերք կար, իսկ կինը վերք ուներ ոտքի հատվածում, նրանց մեկ տարեկան երեխա մահացել է անտառում»,- տեղեկացրել են փրկարարները։

Ընթացիկ տարում լեհ սահմանապահները կանխել են լեհ-բելառուսական սահմանն ապօրինի հատելու ավելի քան 35 հազար փորձ, ինչը 370 անգամ ավելի է, քան նախորդ տարի։ Նոյեմբերի 8-ին իրավիճակը կտրուկ սրվել է՝ մի քանի հազար միգրանտներ մոտեցել են սահմանին։ Նրանք պարբերաբար մեծ խմբերով փորձում են ճեղքել պատնեշներն ու մտնել Լեհաստանի տարածք։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում