Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով. Եղանակը Հայաստանում

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով. Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-9-ը, 10-ի գիշերը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 10-ի օրվա երկրորդ կեսին, 11-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:

Քամին՝ արևելյան՝ 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 10-12-ն աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով:

ԱԻՆ-ից հայտնում են, որ Երեւանում նոյեմբերի 7-ի ցերեկը, 8-9-ը, 10-ի գիշերը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 10-ի ցերեկը, 11-ին սպասվում են տեղումներ:

Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +4+6, վաղը ցերեկը՝ +16+18։

Մարզերում.

  • Շիրակում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +9+14,
  • Կոտայքի լեռներում գիշերը 0-5, ցերեկը՝ +9+11,
  • Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝+12+14,
  • Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +7+12,  
  • Լոռիում գիշերը՝ -2+3,  ցերեկը՝ +11+15,  
  • Տավուշում գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +12+16,   
  • Արագածոտնի լեռներում գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +7+10, 
  • Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +2+4, ցերեկը՝ +15+17,
  • Արարատում գիշերը՝ +2+6, ցերեկը՝ +16+19,  
  • Արմավիրում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +16+19,  
  • Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0-5, ցերեկը՝ +7+10,
  • Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +16+19,
  • Սյունիքի հովիտներում գիշերը՝ +2+7, ցերեկը՝ +16+20,   
  • Սյունիքի նախալեռներում գիշերը՝ 0+4, ցերեկը՝ +7+11,
  • Արցախում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +15+19։
Հետևեք մեզ նաև Տելեգրամում