ԲՀԿ-ի ենթադրյալ մանդատից 3-ը բաժին է հասել ՔՊ-ին, մեկը՝ «Ուժեղ Հայաստանին», բա էդ մանդատն ինչի՞ են վերցրել

ԲՀԿ-ի ենթադրյալ մանդատից 3-ը բաժին է հասել ՔՊ-ին, մեկը՝ «Ուժեղ Հայաստանին», բա էդ մանդատն ինչի՞ են վերցրել

«ԲՀԿ-ի ենթադրյալ մանդատից 3-ը բաժին է հասել ՔՊ-ին, մեկը՝ «Ուժեղ Հայաստանին», բա էդ մանդատն ինչի՞ են վերցրել»:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով ընդդիմության մեղադրանքներին, թե «իշխանությունը գողացել է ԲՀԿ-ի մանդատները»։

«Որևէ մեկը հրաժարվե՞լ է մանդատից։ Երկրորդը, երբ այդ տեղամասերում քվեարկության դեպքերը տեղի էին ունենում, ես այդ ժամանակ սոցցանցերում ասում էի՝ մի շահարկեք զինվորների ուշ քվեարկությունը։ Բայց մեր ընդդիմադիր գործընկերները ամեն մեկը 8 հատ ռիլ նկարեց, 90 հատ ստատուս գրեց, բոլորը հայտարարում էին, որ պետք է չեղարկվեն ընտրությունները, այսպես չի կարելի։ Չեղարկվեց այդ տեղամասերի քվեարկությունը, արդյունքը եղավ այն, ինչ եղավ»,-ասել է նա։

Անդրադառնալով բարեկիրթ լինելու մասին ՔՊ-ի կողմից հնչող կոչերին, Վահագն Ալեքսանյանն ասել է, որ իրենք բարեկիրթ կլինեն այնքան, քանի դեռ դիմացի կողմից այլ պահանջ չի եղել։

Հարցին՝ ՔՊ-ում արդեն քննարկե՞լ են, թե ինչպես են քվեարկելու ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընդդիմադիր Արամ Վարդևանյանի թեկնածությանը, Ալեքսանյանը պատասխանել է, որ դեռ հարցը չեն քննարկել:

«Նա, իմ կարծիքով, մեր ամենահավատարիմ ընտրողներից մեկն է»,- կատակով հավելելէ  պատգամավորը:

Հիշեցնենք՝ ԱԺ երեք փոխնախագահներից մեկին պետք է առաջադրի ընդդիմադիր ամենամեծ խմբակցությունը՝ «Ուժեղ Հայաստանը», որը որոշել է առաջադրել Արամ Վարդևանյանի թեկնածությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում