ԱՄՆ-ն Ռուսաստանին է փոխանցել անվտանգության երաշխիքներին շուրջ իրենց գրավոր պատասխանը. Bloomberg

ԱՄՆ-ն Ռուսաստանին է փոխանցել անվտանգության երաշխիքներին շուրջ իրենց գրավոր պատասխանը. Bloomberg

ԱՄՆ-ն Ռուսաստանին է փոխանցել անվտանգության երաշխիքներին վերաբերող ամերիկյան գրավոր պատասխանը ռուսական կողմի առաջարկին:  Այս մասին հայտնել է Bloomberg-ի թղթակից Ջենիֆեր Ջեյքոբսը:

«Ռուսաստանին ԱՄՆ գրավոր պատասխանն արդեն փոխանցվել է»,- «Թվիթեր»-ում գրել է լրագրողը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մոսկվայում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը ժամանել է Ռուսաստանի ԱԳՆ:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում