ՀՀ անդամակցությունը ՄՔԴ-ին կարող է օրինակ ծառայել այլ դերակատարների համար
Միջազգային քրեական դատարանին ՀՀ անդամակցությանը նվիրված պաշտոնական միջոցառմանն այսօր մասնակցած հյուրերը՝ Հաագայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի՝ շուրջ 60 դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ ու դիվանագետներ, շնորհավորել են ՄՔԴ-ին ՀՀ անդամակցելու կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Նրանք վստահություն են հայտնել, որ ՀՀ անդամակցությունը ցույց է տալիս ՀՀ հանձնառությունը միջազգային իրավական մեխանիզմների առաջմղման ու կիրառման հարցում, կարող է օրինակ ծառայել այլ դերակատարների համար։
Կարծիքներ