Նշանակվել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի նոր հրամանատար
ՀՀ նախագահի հրամանագրով՝ Էդգար Հունանյանը նշանակվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Սահմանապահ զորքերի մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.
Էդգար Հունանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար»,-ասված է հրամանագրում։
Կարծիքներ