Ի՞նչ ախտանիշներով է հնարավոր հայտնաբերել կորոնավիրուսի բրիտանական շտամը երեխաների մոտ
Երեխաների կեսից ավելին, որոնք վարակվել են կորոնավիրուսի բրիտանական շտամով, տառապում են հոգնածությունից, շատերն ինքնամփոփ են դառնում, հաղորդում է Express-ը` հղում անելով փորձագետներին:
Հայտնի է նաեւ, որ շատ երեխաներ, որոնց մոտ հայտնաբերվել է բրիտանական շտամը, բողոքել են գլխացավից: Նրանք նաեւ որովայնի շրջանում ցավ են զգացել:
37 աստիճանից բարձր ջերմություն է նկատվել վարակված երեխաներից գրեթե կեսի մոտ: Օրգանիզմում վարակի առկայության մասին կարող է խոսել նաեւ կոկորդի ցավը: Բացի այդ, մինչեւ մեկ տարեկան երեխաների մոտ 35 տոկոսը, որոնք վարակվել են նոր շտամով, տառապում են ախորժակի կորստից:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի վտանգավոր մուտացիան առաջին անգամ հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայում սեպտեմբերին: Համարվում է, որ նոր շտամը կարող է 70 տոկոսով ավելի վարակիչ լինել:
Կարծիքներ