Երևանի քաղաքապետարանը նախատեսում է ձեռք բերել 10 նոր տրոլեյբուս
Երևանի քաղաքապետարանի «Էլեկտրատրանսպորտ» ընկերության շարժակազմը կարդիականացվի: Երևանի քաղաքապետարանը նախատեսում է ձեռք բերել 10 նոր տրոլեյբուս:
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից:
Քաղաքապետ Սարգսյանին զեկուցվել է, որ նոր շարժակազմի ձեռքբերման համար առաջիկայում կհայտարարվի մրցույթ:
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել նաև մայրաքաղաքի ընդհանուր մաքրության խնդրին: Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նկատել է, որ եթե այսօր համայնքը տեխնիկապես լուծել է աղբահանության հարցը, ապա սանիտարական մաքրման վիճակը գոհացուցիչ չէ:
Հանձնարարվել է քաղաքի փողոցների մաքրությամբ զբաղվող շուրջ 300 աշխատակիցների թիվն ավելացնել ևս 200-ով:
Կարծիքներ