Գերմանիայի նախկին նախագահ Յոահիմ Գաուկը կոչ է արել զենք մատակարարել Ուկրաինային

Գերմանիայի նախկին նախագահ Յոահիմ Գաուկը կոչ է արել զենք մատակարարել Ուկրաինային

Գերմանիայի նախկին նախագահ Յոահիմ Գաուկը (պաշտոնավարել է 2012-2017թթ.) կարծում է, որ այժմ Ուկրաինային զենքի մատակարարումն անհրաժեշտ է նրա պաշտպանունակությունն ուժեղացնելու համար:

«Առանց համաշխարհային պատերազմում դաշնակիցների զենքի Եվրոպան կհայտնվեր նացիստների տիրապետության տակ»,- ասել է Գաուկը Bild թերթին երկուշաբթի օրը հրապարակված հարցազրույցում ։ «Եթե մարդիկ մեզ ասեն. «Մենք ուզում ենք պայքարել մեր ազատության համար, նույնիսկ վտանգում ենք մեր կյանքը», ապա մեր գործը չէ ապահով տեղից նրանց բացատրել, թե որն է ճիշտը», - շեշտեց նա՝ հավելելով, որ դա կլինի «անզգա մեծամտության բարձրագույն աստիճան»։

Միաժամանակ Գաուկը նշել է, որ քաղաքական գործիչները պետք է շարունակեն բանակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Մենք երբեք չպետք է հրաժարվենք դիվանագիտությունից, սակայն կարևոր է բանակցել ինքնավստահության, ինչպես նաև ուժի դիրքերից», - ասել է Գերմանիայի նախկին նախագահը։ «Դա ճիշտ էր Սառը պատերազմի ժամանակ»,- եզրափակեց նա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում