Էրդողանը փոխել է առողջապահության և քաղաքաշինության նախարարներին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրամանագր8եր է ստորագրել երկու նախարարներիփոփոխելու մասին:
Կառավարության պաշտոնական Resmi gazete թերթում հրապարակված փաստաթղթի համաձայն՝ Ֆահրեթին Քոջայի փոխարեն երկրի առողջապահության նախարարության ղեկավար է նշանակվել Քեմալ Մեմիշօղլուն։
Մեհմեդ Օզհասեքիի փոխարեն Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար է դարձել Մուրադ Քուրումը, ով արդեն զբաղեցրել է այդ պաշտոնը 2018-2023 թվականներին։
Քոջան ու Օժասեկին ավելի վաղ հրաժարականի դիմումներ էին ներկայացրել նախագահին։ Օժասեկին իր որոշումը պատճառաբանել է առողջական խնդիրներով։
Կարծիքներ