Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով ժամանել է Վիետնամ
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Վիետնամի խորհրդարանի ղեկավար Չան Թհան Մանի հրավերով նոյեմբերի 17-ին պաշտոնական այցով ժամանել է Վիետնամ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Վիետնամի VNA գործակալությունը։
Ալեն Սիմոնյանի այցը Վիետնամ կշարունակվի մինչև նոյեմբերի 23-ը։
Անդրադառնալով Ալեն Սիմոնյանի այցին՝ վիետնամական Vietnamnews-ը նշում է, որ Հայաստանի ու Վիետնամի միջև երկկողմ առևտրա-տնտեսական համագործակցությունը դրական նշաններ է սկսել ցույց տալ Եվրասիական տնտեսական միության և Վիետնամի միջև ազատ առևտրի համաձայնագրի շնորհիվ։ Նշվում է, որ 2022 թվականին Հայաստանի ու Վիետնամի միջև առևտուրը հասել է 62․6 միլիոն դոլարի, ինչը 469 տոկոսով ավելի է 2021 թվականի ցուցանիշից, իսկ 2023 թվականին հասել է 342 միլիոն դոլարի, ինչն իր հերթին 516 տոկոսով ավելի է 2022 թվականի ցուցանիշից։
Կարծիքներ