Լոռեցիները ռազմամարզական խաղերից հաղթանակով են վերադարձել

Լոռեցիները ռազմամարզական խաղերից հաղթանակով են վերադարձել

ՀՀ պաշտպանության նախարարության Հովհաննես Բաղրամյանի անվան ուսումնական զորամասում ԿԳՄՍ և Պաշտպանության նախարություններն անցկացրել են նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի եզրափակիչ փուլի մրցումները:

Այս մասին տեղեկացնում է Լոռու մարզպետարանի «Ֆեյսբուք»-ի էջը։

Եզրափակիչ փուլի մրցումներին մասնակցել են ՀՀ մարզերում և Երևանում առաջին տեղը գրաված դպրոցների հավաքական թիմերը:

Ռազմամարզական խաղերի ծրագրում ներառված են հետևյալ մարզաձևերը`
նռնակի նետում (0-1 ուսումնական),
8 կգ-անոց ուսապարկով փոխանցավազք (4 x 50 մ),
ձգումներ պտտաձողից,
կրոսավազք (1000մ),
հրաձգություն,
ինքնաձիգի քանդում-հավաքում։

Լոռու մարզը ներկայացրել է Վանաձորի թիվ 13 ավագ դպրոցի թիմը: Լոռեցիները, ընդամենը մեկ միավոր զիջելով Տավուշի թիմին, գրավել են պատվավոր 2-րդ տեղը, երրորդը Գեղարքունիքի թիմն է եղել:

1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված թիմերի անդամները և դպրոցները պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հավաստագրերով, գավաթներով, իսկ թիմերի անդամները՝ նվերներով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում