ԱՄՆ-ում ձերբակալել են Բայդենի դեմ մահափորձ պատրաստող տղամարդուն
ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգում ձերբակալվել է մի մարդ, որը մտադրվել է սպանել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին: Այս մասին հայտնում է Fox հեռուստաալիքը:
Հետաքննության տվյալներով՝ 39-ամյա Ջոն Բենջամին Թորնթոնը մահվան սպառնալիքներով նամակներ է ուղարկել տարբեր նահանգներից մի քանի մարդու: Մասնավորապես, նա մտադիր էր սպանել կանադական ընկերության աշխատակիցներին՝ D-Wave Systems քվանտային համակարգիչներ ստեղծելու համար, ինչպես նաև ամերիկացի առաջնորդին՝ «դավաճանության համար»:
Ըստ ՀԴԲ-ի՝ Թորնթոնից նման նամակներ ստացած քաղաքացիները դիմել են իրավապահ մարմիններին դեռեւս անցյալ տարվա նոյեմբերին ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո: Նմանատիպ հայտարարություններով նյութեր հայտնաբերվել են նաև չարագործի ֆեյսբուքյան էջում:
Թորնթոնի գործով դատավարությունը նշանակված է ուրբաթ՝ մայիսի 28-ին: Այն պետք է տեղի ունենա Նյու Մեքսիկոյում:
Կարծիքներ