Որոշում է կայացվել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծել. Ալեն Սիմոնյան
Որոշում է կայացվել ստեղծել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով. լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը՝ մանրամասներ հայտնելով նորընտիր պատգամավորների և թիմակիցների հետ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այսօրվա հանդիպումից:
«Այդ հարցում կարծում ենք, որ նաև արտախորհրդարանական ընդդիմության մասնակցությունը նույնպես պետք է լինի, և այդ հանձնաժողովի գործունեությունը չպետք է սահմանափակվի ԱԺ-ում այսօր ներկայացված կուսակցություններով»,- նշել է նա՝ հավելելով,- «Շատ մանրամասներ այս փուլում չենք քննարկել: Ուղղակի կարելի է ասել այդ որոշումը կա»:
Սիմոնյանի խոսքով՝ հանդիպմանը քննարկվել են առաջիկայում նորընտիր ԱԺ-ի և Կառավարության համագործակցության վերաբերյալ հարցեր: «Քննարկվեցին նորընտիր ԱԺ-ի հետ կապված տարբեր կազմակերպչական հարցեր»,- ասել է նա:
Կարծիքներ