Արժույթի միջազգային հիմնադրամը մեր երկրին կտրամադրի բյուջետային աջակցության վարկ

Արժույթի միջազգային հիմնադրամը մեր երկրին կտրամադրի բյուջետային աջակցության վարկ

Ազգային ժողովը մարտի 9-ի նիստում քննարկել է ««Հայաստանի Հանրապետության ու Արժույթի միջազգային հիմնադրամի միջեւ 2022թ. հունվարի 11-ին եւ հունվարի 18-ին ստորագրված «Պահուստային ծրագրի միջոցների օգտագործման մասին» նամակ-համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանը նշել է, որ նամակ-համաձայնագրով Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) համաձայնում է Հայաստանի Հանրապետությանը Պահուստային ծրագրի ներքո 51.428 միլիոն ՀՓԻ (հատուկ փոխառության իրավունք) համարժեք բյուջետային աջակցության վարկ տրամադրել:

Վարկային միջոցների մասհանումը նախատեսվում է 2022թ. առաջին եռամսյակի ընթացքում: Վարկն ուղղվելու է ՀՀ 2022թ. պետական բյուջեի պակասուրդի ֆինանսավորմանը:

Պատգամավորները քվեարկություններով ընդունել են քննարկված օրենքի նախագիծը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում