Բջջային հեռախոսներ գողացած 19-ամյա երիտասարդները հայտնաբերվել են

Բջջային հեռախոսներ գողացած 19-ամյա երիտասարդները հայտնաբերվել են

Փետրվարի 24-ին ոստիկանության Վայքի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել է, որ գիշերը բացել են Վայքի էլեկտրատեխնիկայի խանութ-սրահներից մեկի դուռը և գողացել 14 բջջային հեռախոս՝ պատճառելով շուրջ 1.450.000 դրամի վնաս։


Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Ոստիկանության Վայքի բաժնի ծառայողներն անմիջապես ձեռնարկել են անհետաձգելի միջոցառումներ՝ հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու ուղղությամբ։ Բացահայտման աշխատանքներին միացել են նաև պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Վայքի ստորաբաժանման աշխատակիցները։

Պարզվել է, որ հանցագործությունը կատարել են 19-ամյա երկու երիտասարդ։ Նրանք դեպքից մեկ օր անց հայտնաբերվել և գողացված հեռախոսներով հանդերձ բերման են ենթարկվել։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում