Հրդեհ Վրացական փողոցում

Հրդեհ Վրացական փողոցում

Հոկտեմբերի 23-ին, ժամը 02:46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Վրացական փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 5 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է բնակարանի պատշգամբում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։24-ին, մարվել՝ 03։59-ին: Այրվել է կահույք և տեխնիկա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում