Ստեփանակերտցիները ճանապարհվել են դեպի օդանավակայան. քաղաքապետարանը հորդորում է մնալ ապաստարաններում

Ստեփանակերտցիները ճանապարհվել են դեպի օդանավակայան. քաղաքապետարանը հորդորում է մնալ ապաստարաններում

Ստեփանակերտի քաղաքապետարանը հորդորում է մնալ ապաստարաններում։

«Բնակչության շրջանում խուճապային տրամադրություններով պայմանավորված՝ որոշ ընտանիքներ տարհանվելու նպատակով սեփական նախաձեռնությամբ ճանապարհվել են դեպի օդանավակայան (Արցախում ռուս խաղաղապահների տեղակայման վայր)՝ ակնկալելով ռուս խաղաղապահների աջակցությունը:

Տեղեկացնում ենք, որ այս պահին տեղաշարժի անհրաժեշտություն չկա, հորդորում ենք պահպանել անվտանգության կանոնները և մնալ ապաստարաններում:

Տարհանման անհրաժեշտության դեպքում Ստեփանակերտի քաղաքապետարանը հանդես կգա հավելյալ տեղեկատվությամբ»,- ասվում է հաղորդագրությունում։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում