Վրաստանի Խորհրդարանի դիմաց բազմահազարանոց ցույց է մեկնարկել

Վրաստանի Խորհրդարանի դիմաց բազմահազարանոց ցույց է մեկնարկել

Վրաստանի Խորհրդարանի դիմաց բազմահազարանոց ցույց է մեկնարկել։ Բանն այն է, որ վրացիների որոշ մասը դեմ է երկրի խորհրդարանում վերջերս առաջին ընթերցմամբ ընդունած  «օտարերկրյա գործակալների մասին» վիճահարույց օրենքին։ 

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին աջակցություն է հայտնել ցուցարարներին և խոստացել վետո դնել օրենքի վրա։

Օրենքի առաջին ընթերցմանը հաջորդելու են երկրորդ, ապա երրորդ ընթերցմամբ ընդունելու քվեարկությունները, բայց հաշվի առնելով ձայների մեծ տարբերությունը, ենթադրվում է, որ օրենքը վերջնականապես կընդունվի։

Օրինագծին կողմ է քվեարկել 76 պատգամավոր, դեմ՝ 13-ը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում