Դանիացի տղամարդը բանտարկվել է ոստիկանի վրա հազալու և «կորոնա» գոռալու համար

Դանիացի տղամարդը բանտարկվել է ոստիկանի վրա հազալու և «կորոնա» գոռալու համար

Դանիացի տղամարդը դատապարտվել է չորս ամսվա ազատազրկման ոստիկաններիի մոտ հազալու և «կորոնա» գոռալու համար՝ տեղեկացնում է euronews-ը:

Կասկածյալին ներկայացվել է պետական պաշտոնյաների նկատմամբ «բռնության փորձ կատարելու» մեղադրանք:

20-ամյա երիտասարդը ծննդյան երեկույթից տուն վերադառնալիս սովորական ստուգման է ենթարկվել ոստիկանության կողմից, սակայն նրան դուր չի եկել ոստիկանների քայլը, և, ի պատասխան, նա գոռացել է կորոնա ու հազացել երկու սպայի ուղղությամբ` ընդամենը 50 սանտիմետր հեռավորության վրա:

Տղամարդը բացատրել է, որ հարբած է եղել, բայց ոստիկանությունը նրան ձերբակալել է ագրեսիվ պահվածքի համար: Ավելի ուշ ստացվել է երիտասարդի կորոնավիրուսի բացասական թեստը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում