Դմիտրի Կուլեբան հայտնել է, որ Ուկրաինան ամեն օր նոր սպառազինություն է ստանում
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ ամեն նոր օրը նոր պատժամիջոցներ ու մեկուսացում է բերում Ռուսաստանին, իսկ Ուկրաինան նոր սպառազինություն է ստանում:
«Արդեն Ուկրաինա են բերվել հակատանկային զենքեր, հակաօդային պաշտպանության միջոցներ, զինամթերք՝ բոլոր տեսակի զենքերի եւ հրետանու համար, ավտոմեքենաներ, զրահաբաճկոններ, վառելիք, տասնյակ տեսակների սպառազինություններ և սարքավորումեր: Կարևորն այն է, որ մենք ամուր կանգնած ենք և պահում ենք Կիևը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Կուլեբան:
Կարծիքներ