Երևան-Գյումրի ճանապարհին կցորդիչով բեռնատար է կողաշրջվել

Երևան-Գյումրի ճանապարհին կցորդիչով բեռնատար է կողաշրջվել

Հունիսի 23-ին՝ ժամը 12։13-ին, քաղաքացին դիմել է Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատ առ այն, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է, կա վառելիքի արտահոսք։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 85-րդ կմ-ին «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ՝ Ա․ Մ․) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ առկա է վառելիքի արտահոսք։

Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ և տեղի ուժերի հետ հատուկ տեխնիկայի միջոցով ուղղել ավտոմեքենան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում