Մեկ շաբաթում կորոնավիրուսի բրիտանական մանրէահիմք են հայտնաբերել եւս հինգ երկրներում

Մեկ շաբաթում կորոնավիրուսի բրիտանական մանրէահիմք են հայտնաբերել եւս հինգ երկրներում

Կորոնավիրուսի՝ իր ավելի բարձր վարակելնությամբ հայտնի VOC 202012/01 մանրԷահիմքը, որն սկզբնապես հայտնաբերվել Է Մեծ Բրիտանիայում, մեկ շաբաթվա ընթացքում հայտնաբերվել Է եւս հինգ երկրներում, եւ դրանց ընդհանուր թիվը հասել Է 111-ի: Մինչեւ 58 պետություն ընդլայնվել Է 501Y.V2 մանրԷահիմքի տարածման աշխարհագրությունը, որը հայտնաբերվել Է Հարավաֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ), իսկ P.1 մանրԷահիմքը, որի առկայությունն սկզբնապես հայտնաբերվել Է Բրազիլիայում եւ Ճապոնիայում, այժմ շրջանառում Է 32 երկրներում, մարտի լույս 10-ի գիշերը Ժնեւում հայտնել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ):

Կազմակերպության շաբաթական համաճարակաբնական տեղեկագրում նշված Է, որ VOC 202012/01 մանրԷահիմքը «մարտի 9-ի դությամբ հայտնաբերվել Է ես հինգ երկրներում, եւ ընդհանուր առմամբ111 պետություններ ԱՀԿ-ի բոլոր վեց տարածաշրջաններում տեղեկացրել են (հիվադնության) դեպքերի մասին, որոնք առաջացել են (կորոնավիրուսի) այդ տարատեսակից»:

Հետազոտությունների տվյալների համաձայն՝ մարդկանց վարակելու դրա ունակությունը 36 – 75 տոկոսվ բարձր Է, քան կորոնավուսի սկզբնապես հայտնի SARS-CoV-2 մանրԷահիմքինը: Մասնագետները նշում են «հոսպիտալացման», ինչպես նաեւ հիվանդության ավելի ծանր ընթացքի եւ մահացու վախճանի «հնարավոր բարձր ռիսկը»: Ինչ վերաբերում Է կորոնավիրուսի501Y.V2 տարբերակին, ապա մարտի 2-ից ի վեր այն լրացուցիչ հայտնաբերվել Է երեք երկրներում, եւ դրանց ընդհանուր թիվն այժմ հասել Է 58-ի:

Այդ մանրԷահիմքը, ԱՀԿ-ում առկա տեեկություններով, մեկուկես անգամ ավելի վարակիչ Է, քան սկզբնական SARS-CoV-2-ը: Իր հերթին P.1 մանրԷահիմքը շրջանառում Է 32 երկրներում, եւ մեկ շաբաթում դրանց թիվն աճել Է երեքով: Մարդկանց ախտահարելու դրա ունակությունը գնահատվում Է որպես ավելի բարձր: ԱՀԿ-ի տվյալներով՝ կորոնավիրուսի VOC-202012/01 տարբերակը Մեծ Բրիտանիայում հայտնվել Է անցյալ տարվա սեպտեմբերին: ՀԱՀ-ում 501Y.V2 մանրԷահիմքն առկա Է օգոստոսի սկզբից, իսկ Բրազիլիայում եւ Ճապոնիայում P.1 մանրԷահիմքը շրջանառում Է դեկտեմբերից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում