Լավրովը Հնդկաստանում կքննարկի պատժամիջոցների պայմաններում համագործակցության շարունակականությունը

Լավրովը Հնդկաստանում կքննարկի պատժամիջոցների պայմաններում համագործակցության շարունակականությունը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ուրբաթ օրը կհանդիպի Հնդկաստանի արտգործնախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ, այնուհետեւ նրան կընդունի վարչապետ Նարենդրա Մոդին։

Ռուս նախարարը հինգշաբթի օրը պաշտոնական այցով Նյու Դելի է ժամանել Չինաստանից, որտեղ մասնակցել է Աֆղանստանի հարևանների երրորդ նախարարական հանդիպմանը և բանակցություններ վարել Չինաստանի, Աֆղանստանի, Իրանի, Ինդոնեզիայի, Պակիստանի և Ուզբեկստանի գործընկերների հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Լավրովը վերջին անգամ Հնդկաստան էր այցելել անցած դեկտեմբերին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի շրջանակներում: Միաժամանակ կայացել է Ռուսաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարների առաջին հանդիպումը «երկու գումարած երկու» ձևաչափով։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում