Ռուսաստանի եւ ՉԺՀ-ի ապրանքաշրջանառությունը 2021 թվականի ընթացքում հասել է պատմական առավելագույնի. Պուտին

ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի ապրանքաշրջանառությունը 2021 թվականի արդյունքներով հասել Է պատմական առավելագույնի՝ 140 միլիարդ դոլարի: Այդ մասին հայտարարել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, նշելով, որ երկրները վստահորեն ընթանում են դեպի 200 միլիարդ դոլարի նպատակը:
Կրեմլի կայքում հրապարակվել Է Ռուսաստանի նախագահի հոդվածը «Սինխուա» չինական լրատվական գործակալության համար: «2021 թվականի արդյունքներով՝ փոխադարձ ապրանքաշրջանառությունն աճել Է ավելի քան մեկ երրորդով՝ գերազանցելով ռեկորդային 140 միլիարդ դոլարի ցուցանիշը: Վստահորեն շարժվում ենք դեպի նպատակ՝ առեւտրի ծավալը մեկ տարում հասցնել 200 միլիարդ դոլարի»,-գրել Է Պուտինը:
Նա նաեւ նշել Է, որ մի շարք կարեւոր նախաձեռնություններ են իրականացվում ներդրումային, արտադրական, ագրոարդյունաբերական ոլորտներում: «Մասնավորապես, Նեդրումային համագործակցության միջկառավարական հանձնաժողովի «պորտֆելում» ավելի քան 120 միլիարդ դոլար գումարի 65 նախագիծ Է:
Խոսքն այնպիսի ոլորտներում փոխգործակցության մասին Է, ինչպիսիք են՝ օգտակար հանածոների արդյունահանումն ու վերամշակումը, ենթակառուցվածքի օբյեկտների շինարարությունը, գյուղատնտեսությունը»,-հավելել Է նախագահը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ