Էկվադորի մոտ 6,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Կիրակի օրը Էկվադորի ափերի մոտ 6,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պուերտո Բակերիզո Մորենո քաղաքից մոտ 635 կմ հյուսիս-արևելք, որտեղ ապրում է 4,2 հազար մարդ։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Մինչ օրս ցունամիի վտանգի մասին տեղեկություններ չկան:
Կարծիքներ